Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ արտակարգ դրությունը վերաբերում է մե՛կ սահմաններին, մե՛կ էլ… ԶԼՄ-ներին. «Փաստ»

Մարտ 19,2020 11:00

Եվ ուրեմն, պարզվեց, որ պատկան մարմինների՝ այս օրերին տեղեկատվական հոսքերի համակարգմամբ զբաղվող պատասխանատուներն էլ չկարողացան բացատրել, թե արտակարգ դրության մասին որոշման տեքստ կազմողներն ինչ են նկատի ունեցել մասնավորաբար «խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկություններ» հասկացության ներքո:

Ստացվում է, որ երեք միլիոն քաղաքացիներից մեկը կարող է զանգել ոստիկանություն ու ասել, թե այսինչ ԶԼՄ-ի մի հոդվածի կամ այսինչ անհատի ֆեյսբուքյան գրառման այսինչ բառը իմ մոտ խուճապ է առաջացրել, ու իրավապահները բանուգործ թողած՝ գնալու են այդ մի քաղաքացու խուճապը վերացնելուն ուղղված գործողություննե՞ր կատարեն: Կամ՝ ընդհանրապես՝ ո՞վ և ի՞նչ չափանիշներով է որոշելու՝ այս կամ այն նյութը, ասենք՝ պատկան մարմինների գործողությունների քննադատությունը «խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությո՞ւն» է, թե՞ ոչ:

Սակայն առավել տարօրինակ է, որ հենց պատկան մարմինները հաճախ չեն պահպանում նշյալ որոշման պահանջներն ու հատկապես «միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով» ձևակերպումը, եթե նույնիսկ խոսքը որևէ պաշտոնյանի կամ հենց վարչապետի մասին է:

Այնպես որ, երևի ճիշտ կլինի պատասխանատու լինենք բոլորս: Թե չէ ստացվում է՝ արտակարգ դրությունը վերաբերում է մե՛կ սահմաններին, մե՛կ էլ… ԶԼՄ-ներին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031