Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կնվազեցվե՞ն դատավոր դառնալու համար առկա պահանջները. «Ժողովուրդ»

Մարտ 19,2020 10:38
dat

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում եւ, ըստ էության, նվազեցնել դատավորներ դառնալու համար առկա պահանջները:

Օրինակ՝ այժմ Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված է, որ դատավորները պետք է ունենան իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի աստիճան եւ տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի: Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է թողնել միայն բակալավրը եւ առնվազն երկու օտար լեզվի փոխարեն՝ առնվազն մեկը: Պատգամավորը հիմնավորում է, թե Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է, եւ օրենքը նախատեսում է, որ բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ:

Հավելենք նաեւ, որ առաջարկվում է դատավորների համար նախատեսված տարիքի նվազագույն շեմը 28-ի փոխարեն ամրագրել 25-ը: Այսինքն՝ այստեղ եւս չափանիշների նվազում ունենք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031