Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Մեկուսացվածների թիվը չի կարող լինել հազարներ

Մարտ 19,2020 00:20

«Բարեբախտաբար, մենք պրակտիկորեն չենք ունենում նոր դեպքեր։ Դա, իհարկե, չի նշանակում, որ վաղը չենք ունենա»,- մարտի 18-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի» հետ հաղորդման ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ առողջապահության նախարարությունը անխտիր բոլոր դեպքերի մասին է հայտնում, և այդ դեպքերի 80-90 տոկոսը կապված է երկու օջախի հետ՝ Էջմիածնի և արտադրամասի. «Շփման շրջանակը մենք գնալով մեծացնում ենք, այսինքն՝ հայտնաբերում ենք բոլոր վարակված անձանց, որոնց շատ դեպքերում «հիվանդ» կամ «պացիենտ» անվանելն էլ է ուռճացրած։ Որովհետև նրանք, պրակտիկորեն ունենալով մի փոքր ջերմություն, այլ որևէ սիմպտոմ, գանգատ կամ օբյեկտիվ ախտանիշ չունեն»։ 

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ առողջապահության նախարարությունը ամեն դեպքի վերաբերյալ համաճարակաբանական հետաքննություն է կատարում. «Շրջանակը մեկուսացնելով փորձում ենք վիրուսի տարածման կապերը կտրել։ Դա, իհարկե, հեշտ չի, երբ որ անձանց շրջանակը լայնանում է։ Մենք հիմա փաստացի ունենալով այսքան հաստատված, նաև մեկուսացված այդքան դեպք, չենք կարող անվերջ դա շարունակել։ Օրինակ, մեկուսացվածների թիվը չի կարող լինել հազարներ. արդեն անիմաստ է դառնում»։ 

Անդրադառնալով քննադատություններին, թե չի կարելի հենվել քաղաքացիների պատասխանատվության վրա, պետք են կոշտ մեթոդներ, նախարարն ասաց. «Ես դեմ չեմ, որ երբեմն կոշտ մեթոդներ պետք են, բայց հնարավոր չէ ամբողջ ազգաբնակչության վրա, և ասենք, նման ռեժիմում պահել միայն վախի շնորհիվ։ Դա հնարավոր է իրականացնել բարձրացված գիտակցության հիման վրա, որը մենք տեսնում ենք։ Այսինքն՝ եթե մեկ ամիս առաջ, մեր կոչերին քաղաքացիները քիչ էին հետևում, հիմա ավելի շատ են հետևում»։ 

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031