Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը բազմաթիվ անգամ  ցույց է տվել, որ պատրաստակամ է  կառավարման  համակարգում քաղաքական համարձակ քայլերի գնալու». Աշոտ Ղուլյան

Մարտ 18,2020 23:35

«Պետական գնումների համակարգում կարևոր է թափանցիկությունը, որովհետև ավելորդ և անիմաստ ծախսերի հնարավորությունները բազմաթիվ են: Մասնավոր հատվածի գնումները չպիտի կատարվեն մեկ կամ երկու ընկերությունից, որպեսզի բիզնեսի բնագավառում ապահովենք փոքր և միջին բիզնեսի մրցունակությունը»,- այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը:

«Արցախի ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից և խուսափելով հանրային վայրում բաց միջոցառում անցկացնելուց, ուղիղ եթերով հանդես եկավ և ներկայացրեց ապագայի խնդիրները և իր նպատակները:

Կառավարական համակարգում փոփոխությունների և նոր գաղափարների մասին խոսելիս՝ Աշոտ Ղուլյանը ասաց. «Մենք ներդնելու ենք մերիտոկրատական համակարգը, որը իրենից ենթադրում է  արժանիքների վրա հիմնված առաջխաղացման սկզբունքը՝ հանրային ու քաղաքացիական ծառայություն մեջ, որի հետևանքով պետական պաշտոնները տրվելու են լավագույներին»:

Ըստ նրա, անպայման պետք է բեռնաթափել պետական գերծանրաբեռնված համակարգը. «Պետք է  նախարարություններում  և գերատեսչություններում բացառենք գործառույթների և ոլորտների կրկնությունը, որը հնարավոր է, որ կբերի հաստիքներ կրճատմանը: Այստեղ կարևոր է մասնավոր հատվածի հետ համագործակցելը, որպեսզի պետական կառավարման համակարգի լավագույն մասնագետները առանց աշխատանքի չմնան և կարողանան մասնավոր հատվածում իրենց գիտելիքները և կարողությունները կիրառել»:

«Հանրային ծառայության բնագավառում պետք է փորձել զերծ մնալ բյուրոկրատական ընթացակարգերից: Պետական կառավարման համակարգում պետք է կիրառել  մեկ պատուհանի սկզբունքը, առցանց դիմում-բողոքների քննարկումը: Դրա նպատակահարմարությունը ապացուցվել է բազմաթիվ երկրներում: Պետք է  քաղաքացիների համար հեշտացնենք պետական համակարգի հետ շփումը»,- նշեց նա` հավելելով, որ առաջիկա օրերին իր գործընկերների և քաղաքական թիմի հետ  կանդրադառնա մնացած դրույթներին:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031