Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործով» դատապարտված Աշոտ Սուքիասյան․ «Բանկն ինձ կեղտոտ փող է տվե՞լ, որ լվացել եմ»․ «Ա1+»

Մարտ 18,2020 22:59

Հունվարի վերջից ազատության մեջ գտնվող  «Օֆշորի գործով» դատապարտված գործարար Աշոտ Սուքիասյանը հայտարարում է, որ անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել։ «Ա1+»-ի հետ զրույցում  պնդեց, որ մինչ դատավճիռը՝ կալանքի երեք ու կես տարիների ընթացքում  տեսակցությունները, դրսից սնունդ ստանալը արգելված է եղել, ինչը նա համարում է խոշտանգման դրսեւորում։

«Ամենադաժան միջոցները կիրառում էին, որ ինձ ոչնչացնեն, ինչը մարդու իրավունքների խախտում է: Ես Եվրոպական դատարան եմ դիմելու, վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո։ Նույնիսկ թույլ չեն տվել քահանայի հետ հանդիպել՝ խոստովանություն ստանալու համար»,-ասաց նա։

Ադամանդագործ  Աշոտ Սուքիասյանը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման՝  խարդախության, փողեր լվանալու և  հարկերից  խուսափելու համար։ Վերաքննիչն  համարել է՝ նա չի իրականացրել փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերի խարդախություն։  Դատարանը պատժաչափը դարձրել էր  վեց տարվա ազատազրկումը՝  պատժի կրման սկիզբը սահմանելով  2014-ի հունվարի 31-ը։

Աշոտ Սուքիասյանը դատապարտվել է գործարար Փայլակ Հայրապետյանի բողոքից հետո։  Նա պնդում էր, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009 թվականին գրավադրել է ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի անունով, որպեսզի  ներդրվի Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ։ Բայց փոխարենը՝  փոխանցվել է  կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների:

Փայլակ Հայրապետյանը  վճռաբեկ  բողոք է ներկայացրել վերաքննիչի որոշումից հետո։

«Ինչպե՞ս պետք է ինձ դատեին փողերի լվացման համար, երբ ես վարկ եմ տվել, վարկի ի՞նչն եմ, ես լվացել: Բանկն ինձ կեղտոտ փող է տվել, որ լվացել եմ»,-բողոքին անդրադառնում է  Աշոտ Սուքիասյանը,որը  շարունակում է պնդել, որ  անհիմն է եղել անգամ հարկերից խուսափելու մեղադրանքը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031