Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցում կորոնավիրուսը բուժող դեղի մասին տեղեկությունը, պաշտոնյայի խոսքով, կեղծ է

Մարտ 18,2020 22:09

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ համացանցում օգտատերերն իրար հաղորդագրություն են ուղարկում՝ իբրեւ թե կորոնավիրուս բուժող անվանական դեղերի մասին: Պաշտոնյան խորհուրդ տվեց նման հայտարարություններին տուրք չտալ:

«Մենք զեկուցագիր ենք գրել, վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին: Այդ դեղն իր անվամբ եւ բնութագրմամբ շփոթություն է առաջացրել համացանցում, թե իբրեւ կորոնավիրուս է բուժում: Զբաղվում ենք հարցով, որպեսզի նման թյուր տեղեկություն չտարածվի: Հուսամ՝ արագ կգտնենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031