Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը կհսկի անձի ինքնամեկուսացումը, իսկ խախտողը կենթարկվի պատասխանատվության. Հակոբ Ավագյան

Մարտ 18,2020 21:47

ՀՀ-ում հաստատված արտակարգ դրության պարետատանն առաջարկվել է որոշում կայացնել՝ ինքնամեկուսացման ցուցում ստացած անձանց կողմից ցուցումը խախտելու դեպքերի վերաբերյալ: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նրա փոխանցմամբ. «Պարետատունն այս պահին աշխատում է այդ նախագծի վրա, առաջիկա ժամերին կընդունվի: Եթե անձը սահմանային հսկիչ կետում (ցամաքային, օդային) ծանուցվում է, որ պետք է ինքնամեկուսացվի, բայց խախտում է, այդ տեղեկատվությունը գնում է ոչ միայն առողջապահության նախարարություն, այլեւ ոստիկանություն: Այդ օրենսդրական փաթեթի լինելուց հետո, եթե ծանուցվածը խախտում անի, կենթարկվի վարչական պատասխանատվության: Տարածքային ոստիկաններն էլ վերահսկելու են ծանուցված անձի ինքնամեկուսացման պահպանումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031