ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն անդրադարձավ հարցին, թե ՀՀ սահմանային անցակետերում մեր երկիր մուտք գործող բեռնատարների դեպքում, բացի վարորդի ջերմությունը չափելուց, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, բեռնատարներն ախտահանվո՞ւմ են:
Ավագյանը տեղեկացրեց, որ արտակարգ դրության պարետատանը հարցը քննարկել են. «Առողջապահության նախարարությունից բեռնատարներն ախտահանելու ցուցում չունենք, որովհետեւ մեքենաները վիրուսակիր չեն եւ վիրուս տեղափոխող չեն: Եղել է դեպք, որ մեկուսացրել ենք Ուկրաինայից ժամանած վարորդի: Մեքենան կանգնեցվել է մաքսային տարածքում, մինչեւ կհասներ փոխարինող վարորդը: Այդ ընթացքում ախտահանվել է մեքենայի խցիկը, ինչից հետո միայն փոխարինող վարորդին թույլատրվել է վարել մեքենան: Իսկ մեկուսացված վարորդը հոսպիտալացված է: Այլ դեպքերի համար ցուցում չկա, մասնագետներն ասում են, որ ախտահանման կարիք չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ