Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով». Հակոբ Ավագյան

Մարտ 18,2020 20:57

ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին ներկայացվել է առաջարկ՝ որոշում կայացնելու, որը վերաբերում է աշխատողների անվտանգությանն ու առողջության պահպանմանը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Նա նշեց, որ տեսչական մարմնին ահազանգող քաղաքացիներն ասում են՝ չկա գործիքակազմ, որով գործատուներին կպարտադրվի աշխատողներին ապահովել պաշտպանիչ միջոցներով եւ  պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը՝ հաշվի առնելով վարակի սրացումը:

«Այս նպատակով պարետին ուղղված նախագիծ ենք մշակել եւ այսօր ներկայացրել Տիգրան Ավինյանին: Կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ պարետի հաստատած վերջնական տեսքով նախագիծը կունենանք, եւ այն ուժի մեջ կմտնի»,- տեղեկացրեց պաշտոնյան: Հակոբ Ավագյանի փոխանցմամբ՝ նախագիծը ներառում է ցուցումներ, թե ինչպես է պետք ճիշտ ախտահանել առեւտրային եւ սպասարկման կենտրոնները, գրասենյակները. «Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով: Եթե քաղաքացիներից բողոքներ են լինում, մենք գնում եւ իրականացնում ենք վարչական վարույթ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ տեսչական մարմնի բացթողման պատճառով են կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել, Հակոբ Ավագյանը շեշտեց. «Թե ում մեղքով է, հարցը ճիշտ չի ձեւակերպված: Որեւէ երկիր ապահովագրված չէր վիրուսի թափանցումից՝ անկախ նրանից, թե միջոցառումները որքանով էին տեղին կամ ուշացած»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու դատարաններում դիմակ եւ ձեռնոց չեն կրում, չեն ախտահանում: Հակոբ Ավագյանը պատասխանեց, որ հարցի լուծումը նշյալ նախագծում, որը պետք է հաստատի պարետը, ամրագրված է. հարցը նաեւ դատարաններին է վերաբերում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031