Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:
Քննարկվել են բանակաշինությանը, արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել բանակում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամկազմին՝ քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ