Այսօր երեկոյան ժամը 19:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Եկեղեցում նույնպես մատուցվեց պատարագ:
Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել էր Համազգային աղոթքի օր: Պատարագը մատուցեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը:
Նրա աղոթքն առ Աստված ուղղված էր Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների բարօրությանը, հայոց բանակին, հայ զինվորներին: Աղոթքն ուղղված էր նաեւ առ այն, որ մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններն ընթանան հանդարտ, հանգիստ եւ առանց ավելորդ միջամտությունների: Ի դեպ, պատարագին մասնակցում էր նաեւ Արցախի նախագահի թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ