«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին՝ մամուլում հրապարակում կա, որ վաղը որոշում կկայացնեք ոստիկանապետի եւ ԱԱԾ պետի վերաբերյալ, արդյոք այդպե՞ս է՝ պատասխանեց. «Այո, ես որոշումն արդեն կայացրել եմ: Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը կնշանակվի ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողը կնշանակվի ԱԱԾ տնօրեն»:
Հիշեցնենք, որ ոստիկանապետի պարտականությունները ժամանակավոր կատարում էր Արման Սարգսյանը, իսկ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր Էդուարդ Մարտիրոսյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ