Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, հաշվի առնելով հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, կհրավիրի լսումներ:
Ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կքննարկվեն վիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման հարցեր:
Լսումները կանցկացվեն ԱԺ փոքր դահլիճում:
ԱՀ ԱԺ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ