«Եվրատեսիլ» միջազգային մրցույթը պաշտոնապես չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Եվրոպական հեռարձակողների միության, մրցույթի կազմակերպիչների հաղորդագրության մեջ նշվում է, որ COVID-19-ի համաճարակը և սահմանափակումները, որոնք կիրառվում են եվրոպական երկրների կողմից, թույլ չեն տալիս անցկացնել մրցույթը:
Կազմակերպիչները նաև ընդգծել են, որ քննարկվել է մրցույթի անցկացման տարբերակներ, բայց որոշում է կայացվել հետաձգել այն մինչև 2021թ.:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2020»-ը նախատեսվում էր անցկացնել 2020թ. մայիսին 12-14-ը Նիդեռլանդների Թագավորությունում: Միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ երգչուհի Աթենա Մանուկյանը։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ