Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ՀՀ քաղաքացիներ, որոնք նախընտրել են այս ողջ ընթացքն անցկացնել Իտալիայում եւ հատուկ նախատեսված չվերթով չվերադառնալ Հայաստան»

Մարտ 18,2020 18:45

«Թուրքիայից կա Ռուսաստան տարանցիկ ճանապարհով Հայաստան վերադառնալու հնարավորություն, ուստի  մեր քաղաքացուն հորդորվել է օրեր առաջ, երբ մեզ հետ կապ էր հաստատել, գնել տոմս եւ վերադառնալ հայրենիք»,-այսօր այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով օրերս այն հայտարարություններին, որ ՀՀ քաղաքացին Թուրքիայից չի կարողանում վերադառնալ Հայաստան:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ վստահեցրեց՝ հյուպատոսական վարչությունում գործող թեժ գծին զանգեր են ստանում Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներից, նրանց հետ մշտական կապ են պահպանում. «Համապատասխան որոշում գտնելուց հետո մենք կփորձենք քաղաքացիներին աջակցել»:

Նաղդալյանն էլ հավելեց՝ քանի որ Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, կոչ արեց այնտեղ գտնվող քաղաքացիներին կապ հաստատել ԱԳՆ հյուպատոսական վարչության հետ.«Մեր քաղաքացիներին խնդրում ենք հյուպատոսական հաշվառման կանգնել, որպեսզի մենք էլ իմանանք, թե որքան ՀՀ քաղաքացի կա այնտեղ: Այսօրվա դրությամբ Թուրքիայից որեւէ հյուպատոսական հաշվառում չի արվել, սա որոշակի բարդացնում է  մեր աշխատանքը ՀՀ քաղաքացիների հետ»:

Ավետիսյանը նշեց, որ բոլոր հյուպատոսություններում կա բացված թեժ գիծ՝ «Viber» եւ «Whats App» հավելվածների միջոցով, հեռախոսահամարն է՝ 055620111:

Աննա Նաղդալյանը վերջերս հայտարարել էր, որ Իտալիայում 150 մարդ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել, նրանց մեծ մասը զբոսաշրջիկ եւ ուսանող են, հատուկ չվերթով ՀՀ են վերադարձել 63-ը: Հարցին՝ իսկ մյուսները ինչո՞ւ չեն վերադարձել, Նաղդալյանը պատասխանեց. «Երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները Հայաստանում անցկացնելու են 14 օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք կամ  եղել են դեպքեր,երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային  ուղիներ 3-րդ երկրներով, որոնք նույնպես Հայաստան ժամանելուց հետո հայտնվել են կարանտինային ռեժիմում, քանի որ դա վերաբերում է ելքային երկրին: Ուստի կան քաղաքացիներ, որոնք նախընտրել են այս ողջ ընթացքն անցկացնել Իտալիայում եւ հատուկ նախատեսված չվերթով չվերադառնալ Հայաստան»:

Կտրոնավորուսի պանդեմիայի պատճառով բազմաթիվ երկրներում արտակարգ դրություն է մտցված, այդ թվում՝ Հայաստանում: Արտակարգ դրությամբ այլ երկրների հետ օդային եւ ցամաքային հաղորդակցության սահմանափակումներ են նախատեսված, սակայն ՀՀ քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները կարող են օդային ճանապարհով վերադառնալ հայրենիք:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031