Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է

Մարտ 18,2020 18:15

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «1․ 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

2․ 2020 թվականի հունվարի 1-ից մինչ 2020 թվականի ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

Հայտարարագրերի էլեկտրոնային հասանելիության, ինչպես նաև լրացման կարգի մասին Հանձնաժողովն անհատապես կծանուցի և կտեղեկացնի բոլոր հայտարարատու անձանց։ Այս առնչությամբ Հանձնաժողովը հավաստիացնում է, որ համակարգի շահագործման ուշացմամբ պայմանավորված՝ հայտարարագրերի լրացման հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարտու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։

Հանձնաժողովը վստահեցնում է, որ յուրաքանչյուր փոփոխության կամ լրացուցիչ տեղեկատվության առկայության պարագայում հայտարարատու պաշտոնատար անձինք կծանուցվեն անհատապես, ինչպես նաև ընդհանուր հաղորդագրության միջոցով, ուստի հորդորում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով տարածվող տեղեկատվությանը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031