Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սամվել Բաբայանը շահագրգռված էր ճանաչման հայցով ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, կարող էր վճիռը բողոքարկել ԱՀ վերաքննիչ դատարան

Մարտ 18,2020 18:17

Հաշվի առնելով հարցի հանրային հետաքրքրությունը, հարկ ենք համարում համառոտ ներկայացնել Սամվել Անդրանիկի Բաբայանն ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վեճի կապակցությամբ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Վարչական դատարանը վճռել է մերժել Սամվել Անդրանիկի Բաբայանի հայցն ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ի հաշվառումից հանելու վերաբերյալ այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 19 շենքի բնակարան 10 հասցեում և ԼՂՀ ընտրողների ռեգիստրում հաշվառումը, ԼՂՀ քաղաքացու ընտրական իրավունքը վերականգնելու պահանջների մասին:

Վարչական դատարանը գտել է, որ հայցվոր Սամվել Անդրանիկի Բաբայանին հաշվառումից հանելու գործընթացի իրավաչափությունը չի կարող ստուգվել ներկայացված հայցատեսակի՝ ճանաչման հայցի շրջանակներում, այլ այն կարող է ստուգվել ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայց ներկայացնելու վարույթի շրջանակներում:

Հայցվորը զրկված էր նման հայց ներկայացնելու իրավունքից, քանի որ վարչական ակտն ընդունվելու պահից անցել էր շուրջ 13 տարի, և բաց էր թողնված դատավարական ժամկետը՝ երկու ամիս:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ՝ հետևյալ նպատակներով.

-առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
-հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
-դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Սակայն հայցվորը հետապնդել է վիճարկման հայցին բնորոշ՝ որոշակի իրավունքներ վերականգնելու նպատակ:

Հ.Գ. Եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված էր ճանաչման հայցով ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, կարող էր վճիռը բողոքարկել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարան:

Արցախի Հանրապետության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031