Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի` Արցախ ներթափանցման ու տարածման ռիսկերը` «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը աջակցություն է հայտնում հանրապետության իշխանություններին:
Գիտակցելով իրավիճակի բարդությունը` մեր քաղաքական դաշինքը հայտնում է իր պատրաստակամությունը` հնարավորինս աջակցելու պետական մարմիններին՝ արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում:
Դաշինքի անդամները պատրաստ են կամավորականության սկզբունքով ակտիվ ներգրավվելու հանրությանը իրազեկման և համապատասխան աջակցության ցուցաբերելու այլ աշխատանքներում: Մեր քաղաքացիների կյանքը մեզ համար բացարձակ արժեք է:
Վերահաստատում ենք նաև, որ, իրավիճակից ելնելով, մեր կողմից դադարեցված է փակ տարածքներում նախընտրական քարոզարշավի անցկացումը:
Կարդացեք նաև
Առողջություն և ողջախոհություն բոլորիս:
«Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինք