Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Կառավարությունն ուզում է Հանրայինին վերադարձնել գովազդ ցուցադրելու հնարավորությունը. օրինագիծն ԱԺ-ում է

Մարտ 18,2020 17:25

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց կառավարության հեղինակած՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նախ նշեց՝ մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը՝ 2015թ.-ը, «Հանրային հեռուստաընկերությունն» իրավունք ուներ առեւտրային գովազդ տեղադրելու, որի եկամուտներն օգտագործում էր կարիքների համար. «Սակայն օրենքում փոփոխությունից հետո եկամուտներից զրկվել է, ունեցել որոշակի ֆինանսական կորուստներ: Առկա գումարները բավարար չեն՝ Հանրայինի առջեւ դրված մարտահրավերներին արձագանքելու, այդ թվում՝ տեխնիկական վերազինման համար: Ուստի այս փոփոխությամբ առաջարկում ենք տալ գովազդ տեղադրելու հնարավորություն՝ մեկժամյա եթերում մինչեւ հինգ րոպե տեւողությամբ»:

Վահե Դանիելյանի փոխանցմամբ՝ գիտակրթական, մշակութային հաղորդումների ընթացքում հովանավորների մասին որոշակի տեւողությամբ տեղեկատվության հիշատակման իրավունքը պահպանվելու է. «Իսկ սոցիալական գովազը կարող է լինել ինչպես վճարովի, այնպես էլ՝ անվճար հիմունքներով»:

Փոխնախարարը նաեւ ասաց՝ երբ օրենսդրական փոփոխությամբ «Հանրայինը» դադարեց ունենալ գովազդի իրավունք, 1 միլիարդ 200 միլիոն դրամի գովազդից զրկվեց, իսկ այսօր եթերացանցի վերանայման եւ տեխնիկական վերազինման խնդիր ունի. «Առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների՝ դրանք հնարավոր չեն: Սա նաեւ հավասար պայմաններ է ստեղծում դաշտում: Երբ Հանրայինում գովազդն արգելվում է, մյուս հեռուստաընկերություններն են այն ցուցադրում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031