Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։
Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ էլ չուներ վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Կոչ ենք անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն