Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից սահմանափակվում է ՀՀ-ՌԴ օդային եւ ցամաքային հաղորդակցությունը. ԵՄ+ տարածք մուտքն արգելվում է

Մարտ 18,2020 17:18

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ օդային եւ ցամաքային հաղորդակցությունը: Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Նրա ներկայացմամբ՝ ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, այն անձինք, որոնք չունեն քաղաքացիություն, բայց օրինական կարգով ՀՀ-ում բնակվելու իրավունք ունեն՝ կարող են վերադառնալ Հայաստան:

Այն երկրներում, որտեղ ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություն, ԱԳՆ-ն կոչ է անում կապ հաստաստել արտաքին գործերի նախարարության հետ՝ թեժ գծի միջոցով, որը հասանելի է «Viber» եւ «Whats App» հավելվածների միջոցով, հեռախոսահամարն է՝ 055620111

Նաղդալյանը նաեւ տեղեկացրեց՝ այսօրվանից ուժի մեջ է Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք, այս որոշումը բեռնափոխադրումների վրա չի տարածվում: Վերին Լարսը փակ է առատ ձյան պատճառով, այն կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության եւ սահմանափակումների հետ կապ չունի. Նաղդալյանն ասաց, որ երբ եղանակն ավելի բարենպաստ լինի, ճանապարհը բացվի, հայ բեռնափոխադրողները կարող են տեղափոխվել այդ ճանապարհով:

Բայց այս, ԱԳՆ խոսնակը նաեւ տեղեկացրեց՝ երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել, որով հավանություն են տվել եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագրին՝ 30 օրով (ժամկետը հնարավոր է երկարաձգվի) արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ տարածք, Շենգենյան գոտու տարածք, Լիխետենշտեյն, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա:

Մարտի 19-ին Եգիպտոսից՝ Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթն է լինելու, Նաղդալյանն ասաց, որ տեղեկություն չկա, թե հաջորդ չվերթը երբ կլինի, կամ ընդհանրապես կլինի՞, թե՞ ոչ, ուստի կոչ արեց մեր քաղաքացիներին օգտվել այս չվերթից:

Աշխարհի բազմաթիվ երկրներում նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքով արտակարգ դրություն է հայտարարված, փակվում են սահմանները, չեղարկվում չվերթները:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի 84 հաստատված դեպք կա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031