Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի են Մարտունու քաղաքապետի գործողությունները, որոնք հանգեցրել են նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի խախտման. ԱՀ ՄԻՊ

Մարտ 18,2020 17:39

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այսօր Artsakh1.am ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱՀ Մարտունու քաղաքապետը ճանապարհը փակում և խոչընդոտում Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների մուտքը քաղաք Մարտունի:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում Մարտունու համայնքի ղեկավարի տվյալ գործողությունները, որոնք հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման: Համայնքների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական ու քաղաքացիական հայացքներից, պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել կամ գոնե չխանգարել մարդու իրավունքների և ազատությունների համաչափ ու հավասար իրացմանը բոլոր անձանց կողմից: Իսկ եթե այդ իրավունքներն իրացնելիս կատարվում են օրենսդրությամբ նախատեսված իրավախախտումներ, ապա միայն այդ ժամանակ պատկան մարմինները կարող են կիրառել իրավաչափ ու համաչափ սահմանափակություններ ու պատասխանատվության միջոցներ:

Պաշտպանը պահանջում է բոլոր համայնքների ղեկավարներից և ընդհանրապես բոլոր հանրային ծառայողներից ընտրական գործընթացներում առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ և պաշտոնական լիազորություններն իրականացնելիս հետևել հանրային ծառայության հիմնական սկզբունքներին, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությանը, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությանը, անկողմնակալությանը և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքին:
Միևնույն ժամանակ, Պաշտպանը հորդորում է ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր սուբյեկտներին պահպանել հանդուրժողականության ու փոխհարգանքի մթնոլորտը, զերծ մնալ անձանց արժանապատվությունը վիրավորող և ատելության խոսք պարունակող ցանկացած գործողություններից ու հրապարակային խոսքից: Մարդու իրավունքների մշակույթը կախված է մեզնից յուրաքանչյուրի պատասխանատու վարքից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031