Սուրբ Պատրիկի օրը U2 խմբի մեներգիչ Բոնոն յուրահատուկ նվեր է արել իտալացիներին: Բոնոն նոր երգ է գրել 2017թ. հետո առաջին անգամ՝ ոգեշնչվելով իտալացիներից, որոնք չեն կարողանում տանից դուրս գալ կորոնավիրուսի բռնկման պատճառով, բայց դուրս են գալիս պատշգամբ և երգում են: Նոր երգը կոչվում է «Let Your Love Be Known»:
«Իտալացիներին, որոնք ոգեշնչել են…իռլանդացիներից… բոլորին, ովքեր Սուրբ Պատրիկի օրը գտնվում են վտանգավոր վայրերում, բայց երգում են: Բժիշկներին, բուժքույրերին, կամավորներին, որոնք գտնվում են առաջնագծում, երգում ենք ձեզ համար»,-գրել է երգիչն Instagram-ում:
https://www.youtube.com/watch?v=dbca2cmSTgw
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ