Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՖԲ իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:
Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:
Բայց մենք վստա՞հ ենք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:
Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:
Կարդացեք նաև
Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաեւ այսպիսի ռիսկեր»:
Այս հրապարակման մեջ նախապես ներկայացված էր նաեւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ռուս քաղաքագետ Վալերի Սոլովեյի արած մեկնաբանությունը, սակայն «Արտակարգ դրության մասին» կառավարության որոշման վկայակոչմամբ, ոստիկանության պահանջով՝ նյութը խմբագրվել է: