Ադրբեջանի իշխանությունները ազատ են արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին և թույլ են տվել մեկնել Գերմանիա: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր պայքարել են ադրբեջանցի լրագրողի ազատ արձակման և երկրից դուրս գալու թույլտվություն ստանալու համար:
Մարտի 17-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանում լրագրողին դիմավորել է նրա կինը՝ Լեյլա Մուստաֆաևան և կազմակերպության գործադիր քարտուղար Կրիստիան Միրը: Վերջինս շեշտել է, որ չպետք է մոռանալ ադրբեջանցի մյուս լրագրողների մասին, որոնք բանտերում են իրենց մասնագիտական գործունեության պատճառով:
Աֆղան Մուխթարլին 2015թ. կնոջ և Բաքվի ռեժիմի մի քանի այլ քննադատների հետ ապաստան էր գտել Վրաստանում: 2017թ. մայիսին անհայտ անձինք Թբիլիսիում առևանգում են ադրբեջանցի լրագրողին, ինչից հետո նա հայտնվում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների մոտ: 2018թ. հունվարին Մուխթարլին Ադրբեջանում դատապարտվում է վեց տարվա ազատազրկման՝ մաքսանենգության և սահմանն անօրինական հատելու մեղադրանքով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Leyla Mustafayeva/Facebook