Մարտի 17-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 209-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները եւ «Հոնդայի» 33-ամյա ուղևորուհի Սվետլանա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սվետլանա Խաչատրյանը մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն