Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Նախարարը չգիտի, թե պետության համար ինչ հետևանքներ կարող է ունենալ անկատար մնացած դատական ակտը»

Մարտ 18,2020 13:10

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 17-ին ֆեյսբուքյան էջում հրապարակեց առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Երիցյանի վճիռը, որով դատարանն իրեն պարտավորեցրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից հրապարակային ներողություն խնդրել եւ հերքում տարածել՝ որոշակի արտահայտությունների համար:

Արսեն Թորոսյանը հիշեցրեց գործի նախապատմությունը. «Երբ 2018թ.-ի հուլիսի վերջին աշխատանքից ազատեցի Արա Մինասյանին, նա ինձ դատի տվեց՝ պահանջելով ներողություն խնդրել իմ արտահայտության համար, քանի որ դա զրպարտություն եւ վիրավորանք է համարում»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/600071250855450/?__xts__[0]=68.ARAuRZOM19qVDy37U0jU56IIbsEVBrO5DHMQfq3YcdONgwQyfVO1WmEOv3uPr-HQ5I7wfOiVIM0isJc17qdHazMXw0omdDyamacgiZEd0tuqpLTynQH2tt8jN-PXAizs76TXY3Nx5vsEHXzrNCRl6HWoW88SC41RAyslFpOCV-Ove6KcpJHVifGR3MpF0c9672G5SMXlJxCJBC_4FdpWaUo8gQv3u9vBIIL3BHbIoZtD4Ol4VeB1fCBhCT4MUUwpnwb0jB55p0BN5sCPcUcQpqiEgWCJJ36aYdWAwNujTrS0PCZAeAFYXqwvXuwgdWleKNzfhU_67KkH7vqibFW2lfcPi2q6iufugp8&__tn__=-R

 

Հիշեցնենք, որ 2019թ.-ին դատարանն Արսեն Թորոսյանին պարտավորեցրել է ուղիղ եթերով ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից, Արա Մինասյանը դատական հայցով նրանից պահանջում էր հերքել եւ ներողություն խնդրել հետեւյալ հրապարակային արտահայտությունների համար.

կազմակերպված խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական»,

-«ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի իր աթոռից»,

-«Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա, վիշապը պետք է գլխատվի»: 

Այս գործով Արսեն Թորոսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժվել էին: Արա Մինասյանը հետախուզման մեջ է:

Արսեն Թորոսյանը նշեց. «Դատարանի վճիռը հրապարակում եմ եւ վերահաստատում այն, ինչ ասել եմ այն ժամանակ: Նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը եւ կարիք ունի արմատական բարեփոխումների: Կարծում եմ՝ այս «հաղթանակը» շատ չի ուրախացնի մեր նախկին գործընկերոջը: Նրան խնդրում եմ վերադառնալ ՀՀ եւ պատասխանել քննչական մարմնի հարցերին, այլապես ստացվում է, որ ես պետք է ներողություն խնդրեմ մի բանի համար, որը կարծես թե չի եղել: Այսինքն, պետք է ասեմ, թե չարաշահումներ չեն եղել այդ ԲԿ-ում: Այդ անձը թաքնվում է քննչական մարմիններից»:

Արսեն Թորոսյանը հավելեց. «Դատական համակարգը շարունակում է մնալ այն վիճակում, որում եղել է մինչեւ հեղափոխությունը»:

Նշենք, որ Վահագն Գրիգորյանը, որը հայցի քննության ընթացքում որպես փաստաբան դատարանում ներկայացրել է Արա Մինասյանի շահերը, իր «ֆեյսբուքյան» էջում նման գրառում է արել.

-«Ի՞նչ է անում արժանապատիվ և օրինապահ քաղաքացին, երբ դատարանում գործ է «պարտվում»։ Իհարկե, կատարում է իր դեմ կայացված դատական ակտը։

– Նույն իրավիճակում ի՞նչ է անում նախարար Արսեն Թորոսյանը։ Իհարկե, մտնում է «լայվ» ու հայտարարում, որ դատական ակտը չի կատարելու, քանի որ դատական համակարգը «վստահություն չի վայելում»։

– Նախարարը չի պատկերացնում, որ նման հայտարարությունը շատերի համար կարող է վարակիչ լինել։ Դատական գործը գրեթե միշտ ունենում է պարտվող կողմ։ Պարտվող կողմը գրեթե միշտ դժգոհ է մնում դատական ակտից և ունենում է անարդարության զգացում։ Ու ի՞նչ։ Բոլորը հետևեն նախարարի օրինակի՞ն։

– Նախարարը երևի չի խորհրդակցել որևէ իրավաբանի հետ՝ նախքան այսօրվա «լայվ» մտնելը։ Իսկ եթե խորհրդակցել է, ապա անկեղծորեն ցավում եմ՝ նման խորհրդատու ունենալու համար։

– Նախարարը չի գիտակցում, որ դատական համակարգի «վատ համբավը» պայմանավորված է ոչ միայն համակարգում առկա խնդիրներով, այլև՝ իրավական գիտելիքներ չունեցող մարդկանց և ոչ այնքան բարեխիղճ փաստաբանների կողմից արվող անհիմն, բայց սրտաճմլիկ հայտարարություններով։ Ցավում եմ, որ նախարարը այսօր «ջուր լցրեց նրանց ջրաղացին»։

– Նախարարը չի պատկերացնում, որ դատական համակարգը խաղալիք չի։ Չի կարելի դատական համակարգի նկատմամբ ունենալ էտ աստիճանի արհամարհական վերաբերմունք ու հետը «կռիվ-կռիվ» խաղալ։

– Նախարարը չգիտի, թե պետության համար ինչ հետևանքներ կարող է ունենալ անկատար մնացած դատական ակտը։

– Նախարարին մաղթում եմ առողջություն և շուտափույթ քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով («Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը»):

P.S. Խոսքը ԵԴ/17717/02/18 դատական գործի մասին է (հայցվոր Արա Մինասյան ընդդեմ պատասխանողներ Արսեն Թորոսյան և ՀՀ առողջապահության նախարարություն), որտեղ ես ներկայացրել եմ հայցվորի շահերը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031