Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մերկելը պաշտոնապես հայտարարել է Եվրամիության սահմանները փակելու մասին

Մարտ 18,2020 12:52

Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել  երրորդ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի հարցով: Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Արգելքը սահմանվում է 30 օրով և ուժի մեջ է մտնում անհապաղ:

Եվրամիություն կարող են մուտք գործել միայն ԵՄ քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիները, ինչպես նաև ԵՄ-ում կեցության իրավունք ունեցող անձինք: Երրորդ երկրների անձանց մուտքը կթույլատրվի միայն «հրատապ դեպքերում»:

Միևնույն ժամանակ Մերկելն ընդգծել է, որ պետք է ապահովել բեռնափոխադրումների ազատ տեղաշարժը: Նրա խոսքով՝ այս պահին սահմանին «որոշակի բարդություններ» կան:  Գերմանիայի կանցլերը նաև ասել է, այն մարդիկ, որոնք պարբերաբար հատում են սահմանը աշխատանքի գնալու համար, խնդիրներ չպետք է ունենան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպան ներկայում կորոնավիրուսի համավարակի կենտրոնն է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031