Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Քաշաթաղի շրջանի վարչակազմը և համապատասխան կառույցները ներկայումս լծված են կորոնավիրուսի Արցախ ներթափանցումը կանխարգելելու աշխատանքներին։ Նշեմ, որ Արցախում որևէ դեպք չի գրանցվել և մեր բնակչության զգոնությունը կօգնի խուսափել այդ վարակի տարածումից։
■ Քաշաթաղի շրջանը Սյունիքի մարզին կապող բոլոր ճանապարհների երթևեկության վրա հաստատվել է խիստ վերահսկողություն։ Մասնավորապես՝ Գորիս-Բերձոր, Խնձորեսկ-Որոտան/Սարատակ, Կապան-Կովսական մայրուղիներում տեղադրվել են հսկիչ անցակետեր՝ համապատասխանաբար ոստիկաններով և բուժաշխատողներով, ովքեր շուրջօրյա վերահսկելու են երթևեկողների առողջական վիճակը (առաջին հերթին՝ ջերմաչափման միջոցով)։ Հսկիչ անցակետերը կարող եք անցնել միայն անձնագրով։ Քաշաթաղը Սյունիքին կապող մյուս բոլոր ճանապարհները փակ են լինելու՝ բացառությամբ վերը նշածս երեք ճանապարհների։
■ Կրթական բոլոր հաստատությունները շարունակելու են մնալ փակ։ Կարգադրել եմ դադարեցնել նաև Քաշաթաղի երկրագիտական թանգարանի և Բերձորի քաղաքային գրադարանի աշխատանքները, չեղարկել եմ բազմամարդ հավաքները, սպորտային պարապմունքները, մշակութային միջոցառումները։
■ Քաշաթաղի շրջվարչակազմը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։ Սակայն վարչակազմի շենքում կաշխատեն սահմանափակ թվով աշխատակիցներ՝ ըստ անհրաժեշտության։ Աշխատողների մեծամասնությունը աշխատանքը իրականացնելու է հեռահար եղանակով՝ տանից։
Կարդացեք նաև
■ Հորդորում եմ շրջանի բնակչությանը հնարավորինս նվազեցնել շրջկենտրոն Բերձոր այցերը՝ ուղևորվելով միայն անհրաժեշտության դեպքում։ Հարցերի դեպքում Բերձոր այցի փոխարեն զանգեք վարչակազմ (ստորև ներկայացված են շրջվարչակազմի բաժինների հեռախոսահամարները) կամ դիմեք ձեր համայնքի ղեկավարին։
■ Նաև հորդորում եմ հնարավորինս խուսափել Սյունիքի մարզ և ՀՀ այլ մարզեր այցերից, քանի որ ՀՀ տարածքում արդեն գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։
Սիրելի՛ բնակիչներ,
Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախում կորոնավիրուսի գրանցված դեպքեր չկան։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի և յուրաքանչյուրիդ զգոնության շնորհիվ կկարողանանք խույս տալ վարակի հետագա տարածումից։
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐ
Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հ․ Սահակյան – 047 752 225, 097 22 99 63
Աշխատակազմի ղեկավար Դ․ Դավթյան – 047 752 223
Ընդհանուր բաժին – 047 752 226, 047 752 256
Տեղական ինքնակառավարման և վերաբնակեցման բաժին – 047 752 292
Կրթության և սպորտի բաժին – 047 752 247
Գյուղատնտեսական վարչություն – 047 752 387
Ֆինանսական բաժին – 047 752 382
Հաշվապահություն – 047 752 340
Քաղաքաշինության բաժին – 047 752 357
Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին – 047 752 110»: