ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։
Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և’ տեղումների տևողությունը, և’ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։
Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»։
Կարդացեք նաև