Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարեցիք արտակարգ դրություն, որ խոսքի ազատության սահմանափակումներ մտցնե՞ք. «Հրապարակ»

Մարտ 18,2020 11:10

Թվում էր՝ արտակարգ դրությունը հայտարարվելու է, որ նախկինում թույլ տրված սխալներից խուսափենք եւ չարաղետ վարակի դեմը կարողանանք առնել։ Ասենք՝ վերջապես ավելի լուրջ վերաբերմունք դրսեւորվի այս համավարակին։

Ոչ թե հայտարարենք, թե «բարի մարդկանց վիրուսը չի կպչում», կամ՝ «կորոնավիրուսն ում շունն է», որ մեզ խանգարի հանրաքվե անել ու քաղաքական հակառակորդներին ոչնչացնել, այլ հետեւենք աշխարհի օրինակին եւ զգուշության բոլոր կանոնները պահպանելով՝ պահպանենք մեր ազգաբնակչության առողջությունը։

Բայց, պարզվեց, արտակարգ դրությունը մեզ՝ լրատվամիջոցներիս համար է, որ ավելորդ «խուճապ» չառաջացնենք եւ իշխանությունների վատ աշխատանքն ու համաճարակի տարածմանը նպաստող վարքը պատշաճ չներկայացնենք հանրությանը։

Պարզվեց՝ արտակարգ դրությունը ոչ մի սահմանափակում չի պարունակում մարդկանց տեղաշարժի, հանրային օբյեկտների աշխատանքի առումով։ Ոչ մի ռեստորան ու հանրային օբյեկտ այս օրերին չի փակվել:

Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարեցիք արտակարգ դրություն, որ խոսքի ազատության սահմանափակումներ մտցնեք եւ ձեր վաղեմի երազա՞նքն իրականացնեք։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031