Հարգելի՛ հայրենակիցներ,
հաշվի առնելով ԱՀ տարածքում կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգը, մտահոգված լինելով մեր քաղաքացիների առողջությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները։
Մենք կշարունակենք կուսակցության նախընտրական ծրագիրն ու տեսակետները ներկայացնել բացօթյա փոքրաթիվ հանդիպումների, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի միջոցով։
ԱՀ համապետական ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբ