Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա արտառոց համարձակ էր»․ Գյումրիում կախված անչափաս տղայի մոտ բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Մարտ 17,2020 22:00

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում՝ իր պապի դատարկ տանը,  2005 թվականին ծնված տղա երեխա է կախվել, որին հայտնաբերել է հայրը։

ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից  Aravot.am-ին տեղեկացրեցին, որ  հարուցվել է Քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Դատաբժշկի կողմից մարմնական վնասվածքներ չեն ֆիքսվել,  տղան որևէ գրություն  չի թողել։ Պատճառները պարզելու նպատակով տարվում են անհրաժեշտ քննչական և  օպերատիվ-հետախուզական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ տղան Գյումրու քաղաքապետարանում առևտրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած  Կարուշ Չիլինգարյանի թոռն է ։

Մեզ հետ կապ է հաստատել նաև նրա ուսուցիչներից մեկը, որի բնութագրմամբ՝ տղան արտառոց համարձակ էր, նա անհատականություն էր, յուրահատուկ նաև իր արտաքին տեսքով։

Ուսուցիչները շոկի մեջ են, չեն ուզում հավատալ, որ նա կարող էր գնալ այդ քայլին, քանի որ երբեք չէր ընկճվում, պատրաստակամ էր բոլորին օգնելու։

Դպրոցի տնօրենը պատմում է, որ մեկ էլ գալիս էր, թե ինչով օգնեմ դպրոցին։

«Չափից ավելի ակտիվ էր, դպրոցը վերանորոգելուց եկավ, գույքը ստանալուց նույնպես, թե ինչով օգնեմ։ Շատ պատրաստակամ էր։ Մարդկային, պատրաստակամ տեսակ էր, ջենթլմեն բառը իր համար էր ասված, եթե տեսներ որևէ մեկը  դպրոց պիտի մտներ, մեկ էլ ջենթլմենի պես դուռը կբացեր ․․․ Ժպտերես, խարիզմատիկ երեխա էր։ Կես մարդ եմ դարձել, էնքան մտահոգ եմ, չեմ հասկանում ինչի պիտի նման քայլ աներ, ինքը վառ անհատականություն էր»,-ասում է տնօրենը։

Նրանք երկու եղբայր են, իրենից փոքր եղբայր ունի։

Ի դեպ, նրա ինստագրամյան էջում որպես գլխավոր՝  սև է լուսանկար է տեղադրված, որը փոխել է երկու օր առաջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031