Քիչ առաջ խոսեցի ԱՀ առողջապահության նախարարի հետ, նա տեղեկացրեց, որ Արցախում արդեն 71 հոգուց կորոնավիրուսի թեսթ է վերցվել, և բոլորն էլ բացասական են եղել: Ուստի, պետք չէ ապատեղեկատվություն տարածել, որևէ դրական դեպք չկա, ներառյալ՝ Շուշիի մեկուսացածների մոտ:
Բարձր եմ գնահատում առ այսօր կատարված ջանքերը և՛ պետական մարմինների, և՛ բուժաշխատողների ու այլ ընդգրկված անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված ռիսկերի աճը և շատ քաղաքացիների վարքի դժվար կառավարելիությունը, պետությունը պետք է մտածի ավելի խիստ միջոցներ կիրառելու մասին:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
Կարդացեք նաև