Երեկ Եկատերինբուրգում բացվեց, իսկ այսօր մեկնարկեց շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը, որտեղ երկու շրջանով խաղում են գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիրենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեյենկոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին եւ Վան Հաոն:
Առաջին տուրում Վան Հաոն հաղթել է Դին Լիրենին, Գրիշչուկ-Ալեքսեյենկո, Լագրավ-Կարուանա պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ Գիրի-Նեպոմնյաշչի դիմակայությունը դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ