Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից  փորձանմուշ է վերցվել. 12 փորձանմուշի արդյունքները  բացասական են

Մարտ 17,2020 21:07

ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից  փորձանմուշ է վերցվել` ուղարկվել  լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ,  12 փորձանմուշի արդյունքները  բացասական են, 1-դեպքի  պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել:

Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031