Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյան. «Փոստային բաժանմունքներում անհարմարություններ կլինեն՝ մարդկանց թիվը կսահմանափակենք՝ կուտակումներից խուսափելու համար»

Մարտ 17,2020 20:45

Հեռահաղորդակցության ոլորտում՝ ինտերնետ եւ բջջային կապի ծառայության ոլորտում խնդիրներ չկան, բայց օպերատորների՝ սպասարկման գրասենյակների թիվը սահմանափակվել է: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում  ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով ոլորտի իրավիճակը կապված կորոնավիրուսով պայմանավորված երկրում սահմանված արտակարգ դրության հետ:

Նախարարն ասաց, որ հեռահաղորդակցության ոլորտի բավականին շատ աշխատակիցներ ու ընկերություններ անցել են առցանց աշխատանքի ռեժիմին՝ սահմանափակելով ֆիզիկական շփումները:  Ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, վերջիններս նախարարին հավաստիացրել են՝ տեխնիկական սպասարկման եւ հեռահաղորդակցության ապահովման՝ ինտերնետի ու բջջային ծառայությունների տեսանկյունից խնդիր չունեն.«Տեխնիկական խոցելի օղակները, որտեղ հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են եւ մասնագետների փոխարինելիության խնդիրը լուծված է: Սպասարկման կենտրոններում որոշակի սահմանափակումներ են գործում, կենտրոնական հատվածներում գրասենյակների թիվը սահմանափակված է եւ աշխատակիցների եւ բնակչության շրջանում կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու համար:

Բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարումների հնարավորություն»:

Փոստային ծառայություններին՝ սոցիալական վճարների ու կենսաթոշակների վճարումներին անդրադառնալով նախարարն ասաց՝ քանի որ դրանք կատարվում են փոստերում, ապա որեւէ ընդհատումներ ու խափանումներ չեն լինի, պարզապես բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի.«Այս պահին ամբողջ ծավալով գործում են եւ ծառայություններ են մատուցում: Որոշակի գործիքակազմ է գործում՝ խնդրել ենք կուտակումներ չլինեն, դրանցից խուսափելու համար որոշ անհարմարություններ կլինեն՝ բաժանմունքներում գտնվողների թիվը սահմանափակվելու է, կատարվելու է ախտահանում օրվա ընթացքում: Այն դեպքերում, որտեղ հնարավոր է սոցվճարներն ու կենսաթոշակները հասցնել տուն, հիմնականում գյուղական համայնքներում՝ կարվի առավելագույնը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031