«Կորոնավիրուսը բավականին վտանգավոր է տարիքով մարդկանց համար՝ այնպես, ինչպես գրիպը: Պարզեցի, որ ամեն տարի մեր երկրում գրիպից մինչեւ 9-10 մահ է արձանագրվում: Հիմա մեր ռազմավարությունը պետք է լինի վերաբերմունքի փոփոխությունն իրավիճակի նկատմամբ»,-«ֆեյսբուքյան» ուղիղ եթերում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. «Նոր դեպքերը գրեթե ամբողջությամբ Էջմիածնից են եւ արտադրամասից: Լավ լուրն այն է, որ առկա դեպքերը մեր հսկողության ներքո են: Կա նաեւ նման համոզմունք: Իրավիճակը վերլուծելով հասկանում ենք, որ այս ընթացքում բազմաթիվ մարդիկ, չգիտեմ, թե որքան, ըստ ամենայնի, վարակված են կորոնավիրուսով, բայց այդ մասին չեն էլ կռահում: Բազմաթիվ մարդիկ վարակվել են, այս ընթացքում բուժվել եւ չգիտեն, որ հիվանդացել են եւ բուժվել»:
Ըստ Փաշինյանի՝ այս հանգամանքի հետ համաձայն է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ