Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է մայրաքաղաքի փողոցներով, խանութներում, դեղատներում:
Դեղատներից մեկում վարչապետը պարզեց, որ բժշկական դիմակ ու ալկոգել չկա արդեն 2 օր: Մեկ այլ դեղատանն էլ դիմակ կար, բայց ալկոգել ու սպիրտ չկար: Խանութներից մեկում էլ շրջելիս, Փաշինյանը տաղավարները ստուգեց՝ հնդկաձավար, բրինձ կար, դրամարկղի մոտ հերթ կանգնած հաճախորդների գնումներից նկատեց՝ անգամ զուգարան թուղթ կա, ու խուճապային առեւտուր չկա:
Մաշտոցի պողոտայով անցնելիս կոսմետիկայի խանութ մտավ, այստեղ Փաշինյանը պարզեց՝ բժշկական դիմակ կա, 150 դրամ:
«Էդ ֆիրմա դիմակները որտեղի՞ց եք գտել»,-փողոցում քաղաքացիներից մեկին հարցրեց Փաշինյանը: «Շինանյութի դիմակ է»,-պատասխանեցին:
Կարդացեք նաև
Ճանապարհին ռեստորաններից մեկի աշխատակիցները վարչապետին հրավիրեցին ներս, վստահեցրին՝ աշխատում են, նույնիսկ զբոսաշրջիկներ ունեն:
«Պարոն Ավինյանն ու պարոն Թորոսյանը թող քննարկեն ու պարզեն՝ լա՞վ է, որ քաղաքում այսքան մարդ կա»,-ասաց վարչապետը, նկատելով մարդկանց շարժը փողոցներում:
Փաշինյանն այցելեց նաեւ «Երեւան-սիթի» սուպերմարկետ. Նկատեց՝ ամեն ինչ էլ կա այս խանութում: Սուպերմարկետի կառավարիչն էլ ասաց՝ պահեստներում անգամ տեղ չկա, այնքան ապրանք ունեն:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ