Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ տեսավ Փաշինյանը խանութներում. «կոսմետիկայի խանութում դիմակ են վաճառում, իսկ դեղատներում ալկոգել եւ «վիետնամական աստղիկ» չկա

Մարտ 17,2020 19:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջեց մի շարք մթերային խանութներում՝ արձանագրելու իրավիճակը: Նա փաստեց, որ գնորդների կուտակումներ եւ սննդի պակաս չկան: «Լսել եմ, որ ոսպի գինն է բարձրացել»,-ասաց Փաշինյանը խանութի պատասխանատուին, նա էլ վստահեցրեց, որ նման բան չկա, ոսպը վաճառվում է նախկին գնով, իսկ սննդի առաքման հետ կապված խնդիրներ առհասարակ չկան: «ՀՀ-ում որեւէ ապրանքի պակաս չկա»,-ասաց վարչապետը: Մեկ այլ խանութում էլ վստահեցրին, որ ոսպի գինը նույնն է:

Այնուհետեւ Փաշինյանը մտավ մեղրի վաճառքի խանութ, որի վաճառողն ասաց, որ վերջին օրերին սպառումը շատացել է: «Փաստորեն, մեղրն օգնում է կորոնավիրուսին»,-կես կատակով փաստեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ մթերային խանութում իրավիճակն ավելի աշխույժ էր: «Ճգնաժամային գնում չի՝ երկու հաց, արեւածաղիկ եւ ամենապոպուլյալ զուգարանի թուղթը: Իմիջիալյոց, իմացանք, որ այն հայտնի նկարը (նկատի ունի մեծ քանակով զուգարանի թուղթ գնած կնոջ լուսանկարը) ՀՀ-ում չի արված»,-քաղաքացիներից մեկի գնումները տեսնելով՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա Փաշինյանը մտավ մի դեղատուն, որի վաճառողն ասաց՝ երկու օր է, որ չունեն ալկոգել: «Սպիրտ, դիմակ էլ չունենք»,-հավելեց նա՝ շեշտելով, որ «Վիետնամական աստղիկն» էլ է վերջացել: Փաշինյանը զարմացավ՝ ասելով, որ սովետական միությունից մնացած հիշողություններ արթնացան:

Բանջարեղենի-մրգի խանութներից մեկում էլ ասացին, որ սխտորը շատ է սպառվել: Մեկ ուրիշ դեղատանն էլ ասացին, որ սպիրտ ու ալկոգել այսօր արդեն չունեն, իսկ դիմակ կար:

Ուշագրավ է, որ կոսմետիկայի խանութներից մեկում դիմակ էր վաճառվում՝ 150 դրամով: Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ երեկ խանութներում գրանցված իրավիճակը, ըստ ամենայնի, կապված է այն փաստի հետ, որ մարդիկ կարծել են, թե պարետային ժամ էլ է հայտարարվելու, չեն կարողանալու տանից առհասարակ դուրս գալ, մինչդեռ պարետային ժամ հայտարարված չէ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը  հայտարարված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031