ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեսակոնֆերանս է անցկացրել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գործող 55 ազգային ֆեդերացիաների, ակումբների ղեկավարների եվրոպական լիգաների եւ խաղացողներ համաշխարհային արհմիության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ֆուտբոլի արձագանքը կորոնավիրուսի բռնկմանը:
Տեսակոնֆերանսի գլխավոր արդյունքն այն է, որ կորոնավիրուսի պանդեմիայի անկանխատեսելի զարգացման անկանխատեսելիության պատճառով Եվրո 2020-ի եզրափակիչ մրցաշարի անցկացումը հետաձգվեց մեկ տարով: Այն կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Եվրոպայի առաջնության եզրափակիչը նախատեսված էր անցկացնել եվրոպական 12 երկրների 12 քաղաքներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ