Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվ ո՞վ ումից պետք է վարակվի. Լուկաշենկոն քննադատել է սահմանը փակելու Ռուսաստանի որոշումը

Մարտ 17,2020 19:11

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Ռուսաստանի՝ երկու երկրների միջև սահմանը մասնակի փակելու որոշումը: «Իմ փորձից ելնելով՝ մի քանի տաքգլուխների Ռուսաստանում խորհուրդ եմ տալիս նախքան խոսելը մտածել: Բանը նրանում է, որ փակել, կամ ինչ-որ պատերազմ սկսել ավելի հեշտ է, քան հետո այդ իրավիճակից դուրս գալը»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն չի բացառել, որ Ռուսաստանի իշխանություններին ավելի շատ մտահոգում է՝ ինչպես Մոսկվան զերծ պահեն վարակից և մտածում են «Աստված չանի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը վարակվի»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելի շատ են: «Եվ ո՞վ ումից պետք է վարակվի: Հռետորական հարց է»,- հավելել է նա:
Լուկաշենկոն նաև ասել է, որ Բելառուսում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, իսկ Ռուսաստանը «բոցավառվում է կորոնավիրուսից»:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռուսաստանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով որոշել է փակել Բելառուսի հետ սահմանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031