Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայնությամբ:
Ստեղծված իրավիճակում Բանկը որոշում է կայացրել երկարաձգել «Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 29-ը ներառյալ:
Ժամկետի հետաձգումը ծրագրին մասնակցելու հնարավորություն կընձեռի նաև այն երիտասարդներին, ովքեր դեռևս չեն հասցրել լրացնել իրենց դիմումները:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին, ինչպես նաև դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարդացեք նաև
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
«Ամերիաբանկ» ՓԲԸ