Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը, մասնավորապես․
• «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթները,
• «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթները, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթները,
• «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթները ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ,
Կարդացեք նաև
• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթները (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթների)
• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթները, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթները։
• «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի չվերթները,
• «Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի և ապրիլի 14-ի չվերթները,
• «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթները,
• «Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթները,
• «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթները մինչև ս.թ. մարտի 28-ը,
• «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիև-Երևան-Կիև ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի և ապրիլի 1-ի չվերթները,
• «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթները,
• «Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 19, 20-ի կանոնավոր չվերթները,
• «Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթները,
• «Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթները՝ այդ թվում նաև դեպի Երևան։
Նշենք, որ կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածմամբ պայմանավորված՝ հնարավոր են արագ զարգացումներ և փոփոխություններ։ Ուստի խնդրում ենք, հետևողական լինել և հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին։
Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հնարավորինս կփորձի թարմացնել չեղարկումների ցուցակը։ Միևնույն ժամանակ հորդորում ենք մշտական կապի մեջ լինել ավիաընկերությունների հետ»: