Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որեւէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում, բացառությամբ պաշտոնականի

Մարտ 17,2020 17:00

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումներին:

Զանգվածային լրատվամիջոցներին առնչվող սահմանափակումների մասին փոխնախարարն ասաց՝ ԶԼՄ-ները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն՝ հղում անելով պարետատան հրապարակած տեղեկատվությանը, պետական պաշտոնյաների: Իսկ եթե այս իրավական ռեժիմը չպահպանեն՝ ենթարկվելու են պատասխանատվության: Սա տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա, այդ թվում՝ սոցիալական ցանցերում հրապարակումներին, որոնք վերաբերում են բացառապես կորոնավիրուսին՝ ՀՀ սահմաններում եւ դրանից դուրս կոնկրետ վարակված անձանց մասին տեղեկատվությանը, անձանց քանակին եւ շփման շրջանակին, մեկուսացված անձանց:

Վահե Դանիելյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Փոխնախարարն ասաց, որ արդեն ահազանգեր են ստացել առանձին լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ. «Քիչ առաջ հանդիպել եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, քննարկում էինք առկա սահմանափակումները: Որոշակի թյուրընկալում կա այս հասկացության հետ կապված, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու: Կարծում եմ՝ նման դեպքերը կնվազեն»:

Հարցին՝ ինչ է անում կառավարությունը, որպեսզի վարակված անձինք չթիրախավորվեն, Դանիելյանը պատասխանեց՝ արտակարգ դրությամբ պայմանավորված ԶԼՄ-ների նկատմամբ առկա սահմանափակումներով սահմանվում է՝ կոնկրետ վարակակիրների մասին եւ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չպետք է հրապարակվի ոչ իրավաբանական եւ ոչ էլ ֆիզիկական անձանց կողմից: Այս ռեժիմի խախտում կլինի՝ եթե կոնկրետ դեպքեր քննարկեն եւ դեպքերը մատնանշվեն, թե՝ ինչ առողջական վիճակում է անձը, իր հետ շփված ինչ շրջանակ կա: Այս դեպքում դիմում ենք ոստիկանությանը, որպեսզի վերացնեն հրապարակումները: Մշտադիտարկում է արվում, տեղեկատվությունն ուղարկվում է ոստիկանություն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031