Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նիստն իրավազոր է. Հրայր Թովմասյանը՝ արտակարգ դրության ժամանակ ՍԴ նիստ անցկացնելու առիթով

Մարտ 17,2020 14:35

Մարտի 17-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում (ՍԴ) անցկացվեցին նիստեր` քննության առնելու մի շարք օրենքների հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ ՍԴ նիստին ներկա են ՍԴ ինը դատավորներից 8-ը. բացակա էր Վահե Գրիգորյանը: Հրայր Թովմասյանը վստահեցրեց՝ ՍԴ նիստն իրավազոր է և պարզաբանեց. «Երեկ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանում հայտարարվել է արտակագ դրություն, սակայն արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հիշյալ հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել ՀՀ ՍԴ բնականոն գործունեությունը, և մենք շարունակում ենք մեր գործունեությունը»:

Նա հայտնեց, որ մարտի 12-ին դիմել է մի շարք քաղաքացիների, որ ձեռնպահ մնան այսօվա նիստին ներկա լինելուց: Եվ արձանագրեց, որ նիստին չեն մասնակցում մեծաթիվ քաղաքացիներ, բայց ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ներկա են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031