Երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարգ գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր բաժանորդների և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը:
Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը՝ հատուկ գրաֆիկով և պայմաններով.
- Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-19:00
- Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով
- Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են
Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումն ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ:
Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` TelCell, Mobidram, Idram, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:
Կարդացեք նաև
Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդները ունենան անխափան կապ:
Հավելյալ տեղեկություններ լինելուն պես կտեղեկացնենք:
Առողջություն բոլորին:
«Յուքոմ» ՓԲԸ