Բազմաթիվ քննադատություններից հետո Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով նոր կորոնավիրուսի տարածման դեմ իրենց կողմից իրականացվելիք կանխարգելիչ միջոցները։
Մասնավորապես որոշում է կայացվել մզկիթներում արգելել նամազ անելը, քանի որ, ըստ հոգևորական ղեկավարի, վիրուսի տարածվելու հավանականությունն այդպես ավելի է մեծանում։
Էրբաշը նաև հայտարարել է, որ ուխտագնացության մեկնած մուսուլման ուխտավորները վերադառնալու են Թուրքիա և վերադարձող բոլոր 390 ուխտավորները մեկուսացվելու են։