Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետի մամուլի խոսնակը՝ հիվանդներին խնամողների ու փոքր երեխա ունեցողների մասին

Մարտ 17,2020 13:11

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց՝  ի՞նչ իրավունքներ ունեն մինչեւ տասը տարեկան երեխաներ ունեցողները, եւ իրենց այն աշխատակիցները, ովքեր խնամում են իրենց անկողնային հարազատներին եւ վաթսուն եւ ավելի տարեկան չեն, որպեսզի տանը մնան: Խնդրեցինք հստակեցնել, թե նշյալ խմբերին պատկանող իրենց եւ իրենց ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցների պարագայում ինչ է արվում:

«Երեւանի քաղաքապետարանը վաթսուն տարեկան եւ բարձր տարիքի աշխատակիցներին, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին առաջարկել է աշխատանքը շարունակել տանը՝ հեռավար եղանակով, առցանց ձեւաչափով: Ինչ վերաբերում է մյուս դեպքերին, կարծում եմ՝ այդ դեպքերում առանձին անհատական մոտեցում կցուցաբերվի»,-պատասխանեց Հակոբ Կարապետյանը:

Քանի որ նույն թեմայով հարցեր ենք ստացել տարբեր պետական գերատեսչությունների աշխատակիցներից, հարցն ուղարկել ենք նաեւ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 60 եւ ավելի տարիքի մարդիկ, հղիները, ջերմություն ունեցողներն աշխատանքի չպետք է գնան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031