Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ

Մարտ 17,2020 12:58

Մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանի կաթնամթերքի արտադրությունում:

Ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ.  տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չեն եղել հանդերձարաններ, չեն անցկացվել միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումներ, աշխատակիցները չեն անցել նախնական բուժզննություն և չեն ունեցել սանգրքույկներ։

Բացի այդ, թողարկվող արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, հայերեն մակնշում, արտադրողը չի իրականացրել հումքի և պատրաստի արտադրանքի որակի և անվտանգության ցուցանիշների, ինչպես նաև վնասակար նյութերի քանակության նկատմամբ լաբորատոր հսկողություն:

Անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031